Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Հունաստանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն մոլորեցնող երկրների ծուղակը: Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են:
Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն: Ֆրանսիայի գործողությունները, որը զենք է ուղարկում Հայաստան, սադրանք են: Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով վնասում է Հայաստանին»,- ասել է Էրդողանը:
Zinvor.info