Ազատ արձակված հայ զինծառայողների թվում ղարաբաղյան խունտայի ղեկավարներ չկան
 Ազատ արձակված հայ զինծառայողների թվում ղարաբաղյան խունտայի ղեկավարներ չկան
11:08     08 12 2023    
ԱՀ նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ հումանիզմի սկզբունքին նվիրվածության ոգով, որպես երկու երկրների միջև փոխվստահության միջոց, որպես բարի կամքի դրսևորում, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Ադրբեջանի կողմից 32հայազգի, իսկ Հայաստանի կողմից՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։

Zinvor.info-յի տվյալներով՝ 32 հոգի, որոնց նախատեսվում է վերադարձնել Հայաստան (2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալված անձինք, մնացած 6-ը սահմանին տարբեր ժամանակներում ձերբակալված անձինք են) արդեն կրել են պատժի մեծ մասը:

32 հոգանոց ցուցակում չկան և չեն կարող լինել տխրահռչակ ռեժիմի ղեկավարներ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ և մարդկության դեմ հանցագործություններ՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, այդ թվում նաև՝ Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։ .

Այս քայլը վառ օրինակ է այն բանի, թե որքան թանկ են՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, հաղթական Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի համար յուրաքանչյուր ադրբեջանցի, երկրի քաղաքացիները, զինծառայողները և գերության մեջ գտնվողների մերձավորների նկատմամբ կարեկցանքը։ Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է յուրաքանչյուր ադրբեջանցու նախագահը։

Հարկ է հատկապես ընդգծել, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել՝ ԱՀ նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում և առանց երրորդ երկրի միջնորդության։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առաջ տանել խաղաղ գործընթացը առանց միջնորդների։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱՀ  


Լրահոս