Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրին նախագծի կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար [Էնթոնի] Բլինկենի առաջարկին՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info