Վրաստանի իշխող կուսակցություն. Ադրբեջանի հետ բարեկամությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի
  Վրաստանի իշխող կուսակցություն.  Ադրբեջանի հետ բարեկամությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի
16:42     07 12 2023    
Ադրբեջանի հետ բարեկամությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նա ասել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրոպային կարևոր է նաև Ադրբեջանի համար։

«Շատ լավ է, որ մեզ բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպային մեր ինտեգրումը դիտարկում է հենց այս տեսանկյունից։ Մեր առաջընթացը եվրաինտեգրման ուղղությամբ կարևոր է նաև մեր բարեկամ և հարևան Ադրբեջանի համար, և նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքիր և կարևոր է»,- ասել է Կոբախիձեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս