Իլհամ Ալիև. Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ընդունել հինգ հայտնի սկզբունքները
  Իլհամ Ալիև.  Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ընդունել հինգ հայտնի սկզբունքները
18:38     06 12 2023    
Մեր կողմից հակաահաբեկչական միջոցառումների անցկացում նախատեսված չէր։ Համենայն դեպս 2020 թվականի նոյեմբերի դրությամբ նման պլաններ չեն եղել, և դա կարող եմ հստակ ասել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովում, որը կազմակերպել է ADA համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային փորձագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն խաղաղության պայմանագիրը, որը պետք է կնքվի երկու երկրների միջև:

«Որպես երկիր, որը բախվել է ավելի քան 30 տարվա օկուպացիայի, իր տարածքների ավերմանը, էթնիկ զտումների և մեծ տառապանքների, մենք ձեռք մեկնեցինք Հայաստանին անմիջականորեն, այլ ոչ միջնորդների միջոցով»։

Նախագահ Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի սկզբունքները մշակվել և ուղարկվել են Հայաստան, սակայն այս պահի դրությամբ դրանց պատասխան չի տրվել. «Հայտարարվել է հինգ հայտնի սկզբունքներ։ Հիմա տեսանելի է, որ Հայաստանը գնալով մոտենում է դրանց ընդունմանը։ Նրանք դա կարող են դիտեարկել որպես հիմք։ Եթե մի քանի տարի առաջ սա անեին, բնականաբար, մենք ստիպված չէինք լինի հակաահաբեկչական գործողություն իրականացնել։ Սա արդեն պատմություն է, և դա ցույց է տալիս, որ խաղաղության նախաձեռնողը Ադրբեջանն է, այլ ոչ թե Հայաստանը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ղարաբաղ  


Լրահոս