Նախագահ Ալիև. Ադրբեջանն ու Վրաստանը մերձավոր գործընկերներ են
  Նախագահ Ալիև.  Ադրբեջանն ու Վրաստանը մերձավոր գործընկերներ են
16:37     06 12 2023    
Ադրբեջանն ու Վրաստանը մերձավոր գործընկերներ են: Մեր համագործակցությունը չի սահմանափակվում էներգետիկայով: Այս համագործակցության շնորհիվ մենք կարողացանք երկու երկրներն էլ ներկայանալ որպես մեկ միասնական, ռազմավարական կարևոր թիմ Եվրոպայում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովում, որը կազմակերպել է ADA համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:

Հիշեցնելով, որ ինքը պարբերաբար այցելում է Վրաստան, և Վրաստանի վարչապետը գալիս է Ադրբեջան, և որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են շատ կարևոր հարցեր, պետության ղեկավարը նշել է. «Մենք լավ ենք հասկանում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը: վրաց բարեկամներին հաջողություն եմ մաղթում այս գործում և շնորհավորում նրանց՝ Վրաստանի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս