Իլհամ Ալիև. Բաքուն երաշխիքներ է պահանջում, որ Երևանում ռևանշիզմի փորձեր չեն լինի
  Իլհամ Ալիև.  Բաքուն երաշխիքներ է պահանջում, որ Երևանում ռևանշիզմի փորձեր չեն լինի
15:18     06 12 2023    
Ադրբեջանին պետք են ամուր երաշխիքներ, որ Հայաստանում այլևս ռևանշիզմի փորձեր չեն լինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Տեղյակ ենք նաև, որ Հայաստանը բազմաթիվ վատ «խորհրդականներ» ունի եվրոպական որոշ մայրաքաղաքներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովում, որը կազմակերպել է ADA համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:

«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ։ Իսկ դրա համար երաշխիքներ պետք է լինեն»,- հավելել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս