Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ АДА համալսարանի՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. Ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումում:
«Մենք հույս ունեինք, որ կկարողանանք կապ հաստատել Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ։ Բայց, ցավոք, այն մարդիկ, ովքեր յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրմանը։ Քանի որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո, անջատականներին շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info