Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
 Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
11:47     06 12 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Կասպից ծովի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու շրջանակներում հանդիպել է՝ իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են՝ երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը։

Նախարարները բարձր են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումների և միջգերատեսչական շփումների ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս