Իլհամ Ալիև. Երբ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, Ղարաբաղում հայկական մեծ քանակակազմ կար
  Իլհամ Ալիև.  Երբ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, Ղարաբաղում հայկական մեծ քանակակազմ կար
11:15     06 12 2023    
«Երկու ու կես տարի առաջ, երբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, տեսանք, որ Ղարաբաղում հայկական մեծ քանակակազմ կար։ Նրանք անտեսել են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ АДА համալսարանի՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. Ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումում:

«Մենք հույս ունեինք, որ այս հարցը կլուծվի։ Մենք հասկանում էինք, որ սա աննորմալ իրավիճակ է, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը հստակ էր: Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական շրջանակները, կա՛մ էլ նրանք այլ բնակության վայր են ընտրում։ Այլ ճանապարհ չկար»,- ասել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Իլհամ-Ալիև  


Լրահոս