Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի կարծիքին։
«Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անտարբեր վերաբերմունքը Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայության խնդրի նկատմամբ, որը եղել է Ադրբեջանին սպառնացող հիմնական աղբյուրը և հանգեցրել է հակաահաբեկչական միջոցառումների իրագործմանը՝ հանդիսանում է մեր երկրի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակ։
Նկատի ունենալով, որ այն երկիրը, որը նա երկար ժամանակ ներկայացնում էր, դարձել էր անջատողականության զոհ, Ջոզեպ Բորելի նման հայտարարությունները՝ ի պաշտպանություն անջատողական միտումների, զարմանք է առաջացնում»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Zinvor.info