Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Միլլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությանը, միջոցառմանը կշոշափվի ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման հարցը, տեղի կունենա մտքերի փոխանակում Արևմտյան Ադրբեջան վերադարձի գործընթացում երիտասարդության դերի բարձրացման, այնտեղ մնացած մշակութային ժառանգության ուսումնասիրության և այլ հարցերի շուրջ:
Լսումներին կմասնակցեն Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի, պետական մարմինների ներկայացուցիչներ, իրավաբաններ, հետազոտողներ, երիտասարդական կազմակերպությունների, ՈԿԿ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Zinvor.info