Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
 Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
12:28     04 12 2023    
Բրիտանական խորհրդարանի՝ բիզնեսի և առևտրի դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Մալքոլմ Օֆֆորդը կայցելի Ադրբեջան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, նախատեսվում է, որ Մալքոլմ Օֆֆորդը կմասնակցի՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստին։

Նշենք, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիան դարձել է Ադրբեջանում ամենամեծ անհատ ներդրողը։ 1995-2022 թվականներին Մեծ Բրիտանիայի ներդրումներն Ադրբեջանում գերազանցել են 84 միլիարդ դոլարը, ինչի արդյունքում ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 280 միլիարդ դոլար: 2022 թվականին երկու երկրների միջև տարեկան առևտուրը կազմել է 1,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս