Օմբուդսմեն. 2020 թվականի նոյեմբերից ի վեր ականների պայթյունների արդյունքում զոհվել է 65 մարդ
  Օմբուդսմեն.  2020 թվականի նոյեմբերից ի վեր ականների պայթյունների արդյունքում զոհվել է 65 մարդ
11:03     04 12 2023    
«2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականների պայթյունների հետևանքով զոհվել է 65 մարդ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան, ելույթ ունենալով՝ «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Նա նշել է, որ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են.

«Ականների պայթյունների հետևանքով 272 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ, 1991 թվականից մինչ օրս ականներից տուժած է գրանցվել 3416 մարդ, որից 357-ը երեխաներ են, 38-ը՝ կանայք»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս