Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ դատական նիստը հետաձգվել է։
Պատճառն այն էր, որ մեղադրյալը դատարան չի բերվել։
Դատարանը որոշել է քրեական գործը վարել Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում։
Նիստը կանցկացվի դեկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբեջարի շրջանի տարածքով անցնող հատվածում՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի խախտման դեպքի առթիվ։
Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գագիկ Աշոտովիչ Ոսկանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ քրեական օրենսգրքի 206.3.2, 214.2.1, 214.2.3 և 318.2 հոդվածներով, դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Zinvor.info