Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նիստը նախագահել են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը։ Կողմերը շարունակել են քննարկել՝ սահմանազատման ասպեկտները և դիտարկել մի շարք կազմակերպչական ու ընթացակարգային հարցեր:
Բացի այդ, նախապես համաձայնեցվել է՝ հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի տեքստը։ Կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքը՝ Պետական սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովի և սահմանազատման ու սահմանների անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև հանձնաժողովների նիստերի ակտիվացման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև աշխատանքային կարգով որոշել հաջորդ հանդիպման օրը և վայրը։
Zinvor.info