Թուրքիան հուսով է, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի
 Թուրքիան հուսով է, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի
14:33     30 11 2023    
Թուրքիան հույս ունի, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրման։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Նիստում քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Թուրքիան կաջակցի կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, ինչը կնպաստի խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի բարգավաճմանը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս