ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը բարձր է գնահատել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը
  ՀՀ ԱԳՆ.  ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը բարձր է գնահատել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը
13:49     30 11 2023    
Մի քանի օր առաջ Ադրբեջանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի վերաբերյալ։ Այս զեկույցը, որը ներկայացվում է հինգ տարին մեկ, արտացոլում է մարդու իրավունքների և ազատությունների իրացմանն ուղղված աշխատանքը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը «Մարդու իրավունքներ. Բաքվի 75-րդ համաժողով. համընդհանուրության և անբաժանելիության առաջմղումը գլոբալ և ազգային մարտահրավերների լուծման համար» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով, ի պատասխան ներկայացված զեկույցի՝ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը բարձր է գնահատել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝ խորհուրդ տալով դրանք շարունակել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան?   ԱԳՆ?  


Լրահոս