Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նախագիծը ներկայացնում է՝ Աշխատանքի և սոցիալական քաղաքականության, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական կոմիտեների անդամ Արզու Նագիևը։
Նա ասել է, որ օրինագիծը նախատեսում է փոփոխություններ՝ կենսաթոշակային իրավունքում, զինծառայողների կրթության իրավունքում և ծառայություն անցնելու ժամկետներում։
Ադրբեջանի տարածքում գործող բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման բացակայության պատճառով և Ադրբեջանի զինված ուժերը պրոֆեսիոնալ ու կրթված զինծառայողներով համալրելու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԱՀ «Զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում»: Ըստ փոփոխության՝ զինծառայողները կկարողանան սովորել քաղաքացիական ուսումնական հաստատություններում՝ գործադիր իշխանության համապատասխան մարմնի պաշտոնական թույլտվությամբ։
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է՝ ավելացնել կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ նվազագույն զինվորական ստաժը՝ 20-ից դարձնել 25 օրացուցային տարի։ Օրինագիծը նպատակաուղղված է նրան, որպեսզի զինվորականների փորձը, որոնց պետությունը ժամանակ և ռեսուրսներ է ծախսել վերապատրաստման համար, կարող է օգտագործվել ավելի երկար ժամանակահատվածում:
Zinvor.info