Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ «Պետքարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է խաղաղության համաձայնագիր գտնելու այս ջանքերին, որը ճանապարհ կհարթեր հարաբերությունների կարգավորման, բաց շփման և առևտրի համար ողջ տարածաշրջանում, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից», նշել է նա:
Քարփենթերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել և ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ անցկացնելու համար։
«Ի վերջո, իհարկե, կողմերից է կախված՝ օգտվել այդ ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից՝ աջակցելու նրանց ջանքերին՝ հասնելու կարգավորման մասին համաձայնագրի, բայց մենք կշարունակենք դա անել», - ասել է նա:
Zinvor.info