Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին տված հարցազրույցում հերթական անգամ խեղաթյուրելով տարածաշրջանի իրողությունները՝ ճշմարտությունից հեռու հայտարարություններ է արել:
«Հայաստանի խորհրդարանի խոսնակի այս հարցազրույցը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է մնում «անհեթեթ պնդումների» գծին և նաև ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը։ Նրա վերջին հայտարարություններն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։
Սիմոնյանը փորձում է քողարկել իր ցանկությունը՝ ջնջել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների՝ 30 տարի Հայաստանի կողմից օկուպացված լինելու փաստը և ապագային նայելու քողի տակ միջազգային հանրության օրակարգից հանել հայոց պատմության այս սև բիծը:
Լավ կլիներ, որ Սիմոնյանը ներողություն խնդրեր Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստական և հարկադիր վերաբնակների, Խոջալուի ցեղասպանության և 9 քաղաքների ու հարյուրավոր գյուղերի ավերման համար։
Zinvor.info