Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը։
«Ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղի հարցը լուծվե՞լ է։ Ո՞րն է Ղարաբաղի հարցի լուծումը կամ չլուծումը: Հայաստանի Հանրապետությունը հիմա նման հարց չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիովին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որի կազմում ընդգրկված է Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին, մենք հավանաբար, վերջին մեկուկես տարվա ընթացքում ութ անգամ խոսել ենք»,- հավելել է Ազգային ժողովի նախագահը։
Նա հավելել է, որ Հայաստանի համար այժմ գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
Zinvor.info