Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հանդիպմանը նշվել է, որ երեք ժողովուրդները դարեր շարունակ ապրում են բարիդրացիության և բարեկամության մթնոլորտում, պետությունների և կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, երկրների միջև հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղղությամբ։ Ընդգծվել է, որ փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը մեծ նշանակություն ունի ժողովուրդների բարեկեցության տեսանկյունից։
Եռակողմ հանդիպմանը նշվել է տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործոնների դեմ պայքարում ուժերի միավորման կարևորությունը։ Նախարարները հատուկ ընդգծել են եռակողմ զորավարժությունների և դասընթացների ընդգրկման ընդլայնման անհրաժեշտությունը։ Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության զարգացումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում։
Հանդիպման արդյունքներով հրավիրվել է մամուլի ասուլիս և ստորագրվել արձանագրություն: