Յաշար Գյուլեր. Հայաստանն ըստ արժանվույն չի գնահատում խաղաղության համար ստեղծված պայմանները
  Յաշար Գյուլեր.  Հայաստանն ըստ արժանվույն չի գնահատում խաղաղության համար ստեղծված պայմանները
09:04     28 11 2023    
«Կարծում եմ, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը շատ օգտակար կլինի համագործակցության համար։ Մեր երկրները կշարունակեն միասին համագործակցել տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ «3+3» ձևաչափով հանդիպումները կարևոր են Հարավային Կովկասի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար. «Սակայն Հայաստանն ըստ արժանվույն չի գնահատում խաղաղության համար ստեղծված պայմանները»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս