Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նա նշել է, որ հաշվի առնելով պետությունների ղեկավարների ավանդական հանդիպումները, նախարարությունների խնդիրն է՝ զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
«Ես ողջունում եմ ձեզանից յուրաքանչյուրին: Ուրախ եմ, որ մեր հանդիպումը կայացավ այս տարի Բաքվում։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»,- ընդգծել է նախարարը։
Zinvor.info