Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան է ստորագրվել:
Զաքիր Հասանովը հատկապես ընդգծել է՝ պետությունների ղեկավարների հանդիպումների կարևոր դերը Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերի զարգացման գործում։ Նա նշել է, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները զարգանում են բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում։
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհավորել է իր գործընկերոջը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ նման հանդիպումները վկայում են՝ մեր երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին։
Zinvor.info