Ղարաբաղցի հայերը փախչում են Հայաստանից
 Ղարաբաղցի հայերը փախչում են Հայաստանից
17:55     27 11 2023    
«2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ՝ Ղարաբաղում հաշվառված 10 հազար 929 մարդ օդային և ցամաքային սահմանային անցակետերով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, որից 4303-ը վերադարձել է»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը։

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանից հեռացել է 6626 ղարաբաղահայ։

«Սա երկու ամսվա համար բավական մեծ թիվ է, և տարակուսելի է Փաշինյանի վստահ պնդումը, որ ղարաբաղցի հայերը չեն լքում Հայաստանը։ Ավելին, խոսքը գնում է այն ամիսների մասին, որոնք, որպես կանոն, հեռանալու սեզոն չեն համարվում, այսինքն՝ գարնան սկզբին մեկնողների թիվն ավելի շատ է լինելու»,- Հայաստանից հեռացած ղարաբաղահայերի մասին տեղեկությունը մեկնաբանել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Հայաստան  


Լրահոս