Պուտինի օգնական. Փաշինյանը կգա ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
  Պուտինի օգնական.  Փաշինյանը կգա ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
17:42     27 11 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական նիստին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, մենք Երևանից ազդանշան ստացանք այն մասին, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ)։ Եվ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- հայտարարել է Ուշակովը։

Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը ճշգրիտ է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   ԱՊՀ  


Լրահոս