Հաջորդ տարի Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
 Հաջորդ տարի Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
17:39     27 11 2023    
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջորդ տարի համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ կիբերհարձակումները կանխելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա ասել է, որ զորավարժությունները անցկացվելու են Թուրքիայում։

Նախարարի խոսքով՝ այսօրվա եռակողմ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս