«Մենք ձգտում ենք բոլոր ռազմական-ուժային կառույցներին ապահովել ամենաժամանակակից սպառազինությամբ»
|
|
Անցյալ շաբաթ Բաքվում անցկացված «SPECA երկրներ. տարածաշրջանային համագործակցություն՝ կայուն զարգացման համար» ցուցահանդեսում ներկայացվեց Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արտադրված 88 անուն ապրանք, այդ թվում՝ հրաձգային զենքեր, ականանետեր, տարբեր տրամաչափի զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և այլն: Ցուցադրվեց նաև նոր ԱՆ-12.7 խոշոր տրամաչափի գնդացիրը:
|
Ինչպես «Ազերթաջ»-ին հայտնել է Պաշտպանական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը, նախարարության ձեռնարկություններն արտադրում են հրաձգային զենքեր, օպտիկական սարքեր, արկեր, դիպուկահար հրացաններ, թռչող սարքեր և այլ ռազմական նշանակության արտադրանք:
Պաշտպանական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարության ձեռնարկություններն այժմ արտադրում են 12,7 տրամաչափի ավտոմատ զենքի նոր տեսակ. «Ներկայումս այս գծի նոր մոդելները մշակման փուլում են։
Արտասահմանյան ընկերությունների արտադրած անալոգների հետ համեմատ Ադրբեջանի արտադրած զենքի առավելությունը ավելի բարձր ճշգրտությունն ու որակն է։ Դա խոստովանում են իրենք՝ օտարերկրյա փորձագետները»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հեշթեգներ.
Պաշտպանական-արդյունաբերության-նախարարություն
Ադրբեջան