Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նախագիծը ներկայացրել է կոմիտեի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։
Օրինագծի համաձայն՝ 1992 թվականին որպես վարչատարածքային միավոր լուծարված և Քելբաջարի, Թերթերի և Աղդամի շրջանների միջև բաժանված Աղդերեյի շրջանի տարածքը վերականգնվել է նույն ձևով։
Այսպես, Աղդերեի շրջանի վարչական տարածքին կփոխանցվի Քելբաջարի շրջանի 735,84 քառակուսի կիլոմետրը, Թերթերի շրջանի տարածքից՝ 851,25 քառակուսի կիլոմետրը, Աղդամի շրջանի տարածքից՝ 73,74 քառ. ԿՄ-ն:
Սուգովուշան ավանը վերադառնում է Աղդերեյի շրջանի կազմը, իսկ Աղդերե քաղաքը դառնալու է շրջկենտրոն։
Հանձնաժողովում քննարկումներից հետո օրինագիծը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին։