Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը՝ նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացնելով Ադրբեջանի ցուցափեղկի մասին։
Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տեսակի հրաձգային զենքեր, մերձամարտի մարտական միջոցներ, ականանետեր, տարբեր տրամաչափի զինամթերք, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև նոր «ԱՆ-12.7» խոշոր տրամաչամի գնդացիր։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում ներկայացված են պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրված 88 տեսակի պաշտպանական նշանակության արտադրանք: