Զախարովան՝ Բաքվում COP29-ում Բերլոքի հայտարարության մասին
 Զախարովան՝ Բաքվում COP29-ում Բերլոքի հայտարարության մասին
09:29     28 11 2024    
Բաքվում կայացած COP29-ում զարգացած երկրները փորձում էին խուսափել՝ զարգացող երկրներին կլիմայական նպատակների ֆինանսավորման պատասխանատվությունից:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքի մեթոդներից մեկը համաշխարհային հարավի խոշոր երկրների հաշվին դոնորների շրջանակն ընդլայնելու փորձն է եղել։ Փոխանակումը մեծապես կազատի նախկին գաղութատիրական տերություններին իրենց պարտավորություններից՝ կլիմայական առավել խոցելի պետությունների նկատմամբ՝ ի հաշիվ այն երկրների, որոնք իրենք են տուժել անցյալում գաղութատիրությունից: Սա հենց այն նեոգաղութատիրությունն է, որի մասին մենք խոսում ենք, որի հետ մենք համաձայն չենք և պայքարելու ենք»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ ավելի վաղ COP29-ի շրջանակներում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը մի շարք սադրիչ հայտարարություններ էր արել, մասնավորապես, առաջարկել էր ԵՄ-ի կլիմայի ֆինանսավորման ֆինանսական պատասխանատվությունը փոխանցել բանակցությունների մյուս մասնակիցների վրա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   COP29  


Լրահոս