Այս մասին, ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,- նշել է Մարագոսը:
Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել:
Zinvor.info