Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ արտասահմանյան ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական բանակցություններում հնարավորությունների պատուհանն այս պահին փակված չէ.
«Ես բանակցային գործընթացի հստակ ժամանակացույց չէի սահմանի։ Կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, չափազանց կարևոր են մեզ համար», - ասել է Քարփենթերը:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն։
«Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում է բոլորի, հատկապես Միացյալ Նահանգների շահերից։ Եվ դրա համար էլ, մենք կշարունակենք փորձել դա հեշտացնել մեզ հասանելի գործիքների միջոցով», - հավելել է Քարփենթերը:
Zinvor.info