Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, որոշումը ընթերցել է դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է.Դոնահյուն։
Հայաստանն իր հայցում պահանջել է, որպեսզի Ադրբեջանը «ապահովի հակամարտության ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիների իրավունքները, քանի որ կարծում է, որ նրանց նկատմամբ վատ են վարվում»։
Երևանն իր հայցում նաև խնդրել է «չոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները, վերացնել Լաչինի ճանապարհի շրջափակումը»։ Հայաստանը ուշադրությունը ուղղել է այն բանի վրա, որ ամբողջ հայ բնակչությունը լքել է Ղարաբաղը։ Հայցը պարունակում էր նաև՝ Ղարաբաղը լքած հայերի գույքի (անշարժ գույքի) վերաբերյալ փաստաթղթերը չոչնչացնելու խնդրանք։
Դատավորների որոշմամբ (13 «կողմ» և 2 «դեմ») քվեարկության ժամանակ կայացվել է հետևյալ որոշումը.
Ադրբեջանը պարտավոր է ապահովել՝ Ղարաբաղը լքած հայերի իրենց տներ ազատ վերադարձի հնարավորությունը.
- Ապահովել Ադրբեջանից անարգել ելքի հնարավորությունը նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը.
- Ապահովել նրանց իրավունքները, ովքեր մնացել են Ղարաբաղում ապրելու և նրանց, ովքեր մտադիր են վերադառնալ։ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր փաստաթղթերի անվտանգությունը, որոնք վերաբերում են անշարժ գույքի և Ղարաբաղում բնակվող ազգությամբ բոլոր հայ անձանց անձը հաստատող փաստաթղթերին:
- 8 շաբաթվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնել՝ ձեռնարկված միջոցառումների և վերոհիշյալ կատեգորիայի հայերի իրավունքների ապահովման մասին հաշվետվություն։
Zinvor.info