ԱԳՆ. Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում CERD-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին
  ԱԳՆ.  Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում CERD-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին
09:39     18 11 2023    
Ադրբեջանն ի գիտություն է ընդունել՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով` 2023 թվականի նոյեմբերի 17-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) կիրառման հետ կապված ժամանակավոր միջոցների մասին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տեղեկատվության մեջ՝ կապված Միջազգային դատարանի որոշման հետ։

«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մերժելով՝ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վաղուց ընդունված և միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությունը կասկածի տակ դնող Հայաստանի պահանջը։ Հատկանշական է նաև, որ դատարանը մերժել է՝ Ադրբեջանի բոլոր ռազմական և ուժային կառույցների անձնակազմը Ղարաբաղի տարածաշրջանից դուրս բերելու անհիմն և անհեթեթ պահանջը։

Դատարանի մատնանշած միջոցները հաշվի են առնում՝ Ադրբեջանի կառավարության արդեն իսկ հայտարարված քաղաքականությունը Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ։ Դա ներառում է մեր հանձնառությունը բոլոր բնակիչների անվտանգությանն ու պաշտպանությանը` անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից: Ադրբեջանը երբեք հայ բնակիչներին չի վտարել Ղարաբաղից, և չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը, նրանց որոշումը եղել է Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը։ Ադրբեջանը, իր Սահմանադրության և համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն, ձգտում է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։

Այն փաստը, որ դատարանը որևէ միջոց չի պահանջել ՄԱԿ-ի առաքելությունների այցը Ղարաբաղի տարածաշրջան դյուրացնելու Հայաստանի պահանջի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցության առնչությամբ, հանդիսանում է Ադրբեջանի բաց լինելու և համագործակցության ճանաչումը այս տարածքում. Սա էապես անհիմն է դարձնում մեր երկրին ուղղված բոլոր մեղադրանքները։

Ադրբեջանը պաշտպանում է մասնավոր սեփականությունը, մշակութային հուշարձանները, արտեֆակտները և գրանցման փաստաթղթերը՝ ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Այսպիսով, այն փաստը, որ դատարանը չի հիշատակել այդ թեմաները, միաժամանակ հաստատում է Ադրբեջանի ձեռնարկած միջոցները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս