Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
10:52     17 11 2023    
«Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին EU Today-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանի անօրինական ռեժիմն այժմ զինաթափվել և դուրս է բերվել Ադրբեջանի տարածքից։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար այժմ որևէ խոչընդոտ չկա։ Մենք կարծում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ կառուցելու կայուն խաղաղություն՝ հիմնված այն հինգ հիմնարար սկզբունքների վրա, որոնք Ադրբեջանը առաջարկել է հայկական կողմին»,- ասել է նա։

Նրա խոսքով, Ադրբեջանը մոդել է ստեղծել Եվրասիայի ամենաձգձգվող հակամարտություններից մեկի լուծման համար։

Նախագահի օգնականը հիշեցրել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չկարողացավ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, թեև դա եղել է կազմակերպության ստեղծման օրից ի վեր նրա առջև ծառացած խնդիրներից մեկը. «Մինսկի խումբը (ՄԽ) ձախողվեց, քանի որ նրա առաքելությունը կայանում էր Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան պահպանելուն և շարունակելում աջակցելու մեջ»։

Սակայն, ըստ Հիքմեթ Հաջիևի, օկուպացիայի և անարդարության դարաշրջանն ավարտված է.

«Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Բայց ցանկացած խաղաղ ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերն էլ խաղան իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է բարի կամք դրսևորի: Մենք հայկական կողմին արդեն ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հինգերորդ վերանայված տարբերակը, բայց չնայած ավելի քան երկու ամիս է անցել, նրանք դեռ չեն արձագանքել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս