2023 թվականի նոյեմբերին Մ. Խ. Հուսեյնզադեն զենքը ձեռքին փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում նա զինաթափվել է և ձերբակալվել։
Պետական անվտանգության ծառայության քննիչի կողմից Մ. Խ. Հուսեյնզադեի դեմ ներկայացված միջնորդությունը քննվել է Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում։
Դատարանի որոշմամբ Մ. Խ. Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։
Հուսեյնզադեն մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28, 214.2.3 և 28, 214.2.6 հոդվածներով։
Zinvor.info