Զախարովան՝ Ադրբեջանի հայտարարության մասին՝ կապված Ղարաբաղի հայերի վերադարձի հետ
 Զախարովան՝ Ադրբեջանի հայտարարության մասին՝ կապված Ղարաբաղի հայերի վերադարձի հետ
10:57     16 11 2023    
Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել Ղարաբաղի հայ բնակիչների վերադարձը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով:

Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա, տվյալ դեպքում, ես մեջբերեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին և ռուսական կողմի հայտարարությունը»,- նշել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս