Արևմուտքը խանգարում է Երևանին ավարտին հասցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը․ Զախարովա
|
|
Արևմուտքի խորհուրդները խանգարում են Հայաստանին ավարտին հասցնել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։
«Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։
Սակայն Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարել է թղթի վրա վերջնական տեսքի բերել համաձայնությունները։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչն է խանգարել․ Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «բարի» խորհուրդները»,- նշել է Զախարովան:
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքը եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը նպաստելու փոխարեն, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Հեշթեգներ.