Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, նամակում ասվում է.
«Անցյալ տարի Պաղեստինում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը դրական քայլ էր՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Օրակարգում է նաև Պաղեստինում դպրոց կառուցելու հարցը։
Հուսով ենք, որ Գազայում լարվածությունը շուտով կվերացվի։ Ադրբեջանը միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի առնչությամբ և աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա՝ ՄԱԿ-ի բանաձևերին և որոշումներին համապատասխան: Մեր երկիրը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը»:
Zinvor.info