Լուկաշենկոն զգուշացրել է Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել
 Լուկաշենկոն զգուշացրել է Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել
10:44     15 11 2023    
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը՝ «հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»։

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է Lenta.ru-ն։

Բայց ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Էյսմոնտը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Փաշինյան  


Լրահոս