Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ խողովակներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը և առաջիկայում սպասվում է Հայաստանի պատասխանին:
Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը: Ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ սա պատմական հնարավորություն է, և որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հատկապես՝ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո: Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր է առաջացնում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է». - նշել է Հաջիևը։
Zinvor.info