Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ANAMA-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման տեղեկացվել է ականային խնդրի մասին, որին բախվել է Ադրբեջանը իր տարածքների շուրջ 30 տարվա օկուպացիայից հետո, որն այժմ խոչընդոտում է այնտեղից վտարված ադրբեջանցիների իրենց տներ վերադարձին:
ANAMA-ի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բահրուզ Մամեդովը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը հայտնել է՝ գործակալության կողմից իրականացվող քաղաքացիական ականազերծման աշխատանքների, մարդկանց կյանքին ականների սպառնալիքների և նախկին հարկադիր վերաբնակների հարազատ վայրեր վերադարձի, օկուպացիայից ազատագրված տարածքներում շինարարական և վերականգնման աշխատանքների ընթացք մասին։
Պիա Կաուման, նշելով ANAMA-ի աշխատանքի մեծ նշանակությունը, շնորհակալություն է հայտնել պատասխանների և հայտնաբերված յուրաքանչյուր ականի համար, որի արդյունքում առնվազն մեկ մարդկային կյանք է փրկվել։
Zinvor.info