Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
 Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
16:39     14 11 2023    
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին նա հայտարարել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Փաշինյանը հայտնել է, որ չի կարողանա մասնակցել Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը»,- ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   ՀԱՊԿ  


Լրահոս