Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար. Ադրբեջանը առգրավել է 6 միլիարդ դոլարի հայկական զենք
  Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար.  Ադրբեջանը առգրավել է 6 միլիարդ դոլարի հայկական զենք
16:16     14 11 2023    
«Այսօր ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ունի իր շահերը։ Եվ ես անկեղծորեն կասեմ՝ չեմ հավատում, որ ֆրանսիական զենքը որևէ էական նշանակություն կունենա Հայաստանի պաշտպանունակության և մարտունակության բարձրացման համար»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Որքան գիտեմ, միայն զրահափոխադրիչներ են գնել։ Նաև ապագայում նախատեսվում է ստանալ GM200 ռադիոտեղորոշիչ համակարգեր, իսկ ավելի ուշ՝ նաև «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր, սակայն պարզ չէ, թե դա երբ կլինի կամ ընդհանրապես կլինի։ Սա բավականին նուրբ ու լուրջ քաղաքական խնդիր է։

Բացի սրանից, ես չգիտեմ, ինչքան էլ նայեցի կամ կարդացի, բայց ոչ մի աղբյուր չտեսա, որ ֆրանսիական այս զենքերն իրենց արդարացնեն որևէ պատերազմում մարտական գործողություններում։ Այո, կան տեղեկություններ, որոնք փոխանցվել են Ուկրաինա, սակայն տվյալներ չկան, թե որքանով են դրանք արդյունավետ և օգտակար։

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այնպիսին են, որ ոչ մի երկիր չի կարող երաշխավորել կամ խոստանալ որևէ երկրի անվտանգությունը։ Ուստի Ֆրանսիան մեզ խոստումներ ու անվտանգության երաշխիքներ չի տալիս ու չի տալու, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն էլ չեն տալիս։ Չի տալիս, ոչ մեզ, ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առգրավել է 4,5 միլիարդ դոլարի հայկական զինատեսակներ, իսկ Ղարաբաղում վերջին գործողության ժամանակ՝ 1,5 միլիարդ դոլարի»,- ասել է Արտակ Զաքարյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Զաքարյան  


Լրահոս