Շուշայի հռչակագիրը ենթադրում է հարաբերությունների խորացում բոլոր ոլորտներում
 Շուշայի հռչակագիրը ենթադրում է հարաբերությունների խորացում բոլոր ոլորտներում
14:07     14 11 2023    
Շուշայի հռչակագիրն արտացոլում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների քաղաքական կամքը, այլև ազգի կամքը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

«Այս հռչակագիրը նախատեսում է հարաբերությունների խորացում բոլոր ոլորտներում։ Այսօր մենք խոսում ենք ակադեմիական ոլորտում կապերի ընդլայնման մասին։ Մենք պատրաստ ենք բժշկության ոլորտում փորձն ու գիտելիքները կիսվել եղբայրական Ադրբեջանի հետ։ Այսուհետ, կարծում եմ, գիտական ոլորտում փոխանակումն օգտակար կլինի, մասնավորապես, մեր կառույցները մերձեցնելու առումով»,- հավելել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս