Ինչպես տեղեկացնում է TRT հեռուստաալիքը, եթե խորհրդարանը հավանություն տա օրինագծին, ապա թուրքական առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ից:
Փաստաթղթում նշվում է, որ որ համատեղ կենտրոնը, որը բաղկացած է Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի զինվորականներից, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։ Կենտրոնի միջոցով Թուրքիան նպաստում է տարածաշրջանի անվտանգության ապահովմանը և կողմերի միջև վստահության ամրապնդմանը։
2020 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվան և Անկարան հուշագիր էին ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին։
Zinvor.info