Միլլի Մեջլիսի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
 Միլլի Մեջլիսի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
09:08     14 11 2023    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան պատվիրակությանը տեղեկացրել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի և դրա հետևանքների, Հայաստանի վարած էթնիկ զտումների քաղաքականության մասին։

Նա նշել է, որ 2020 թվականին՝ իր տարածքներն օկուպացիայից ազատագրելուց հետո, Ադրբեջանը խաղաղության օրակարգ է առաջ քաշել՝ հիմնված միջազգային իրավունքի հինգ սկզբունքների նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Խոսնակն ափսոսանքով ընդգծել է, որ Հայաստանը չի դրսևորել խաղաղության հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք, չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող իր պարտավորությունները և շարունակել ռազմաքաղաքական սադրանքները Ադրբեջանի դեմ։

Միլլի Մեջլիսի նախագահը տեղեկացրել է այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ նշելով, որ դրանք իրականացվել են միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ Սահիբա Գաֆարովան խոսել է նաև Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման հետ կապված Ադրբեջանի կողմից առաջարկվող միջոցառումների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   ԵԱՀԿ-ԽՎ  


Լրահոս